«Ժողովրդի բարեկեցության, անվտանգության և հարատևության մասին պետք է հոգանք ինքներս». Սերժ Սարգսյանը, տուժողներն ու երգիչների ժպիտը

Մինչ Հանրապետության հրապարակում մարդիկ սարսափած այս ու այն կողմ էին գնում, իսկ ճչացող տուժածներին տեղափոխում էին հիվանդանոց, «տոնական միջոցառումը» շարունակվում էր: Հաղորդավարները հորդորում էին միանալ համերգին, երգիչները շարունակում էին ժպիտով երգել, իբր ոչ մի բան էլ չի եղել:
Իսկ դեպքից քիչ անց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում ֆանտաստիկ մտքեր էր արտահայտում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այո՛, մեր ժողովրդի բարեկեցության, անվտանգության և հարատևության մասին պետք է հոգանք ինքներս: Ուրիշ ոչ ոք»,-ասում էր Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ՀՀԿ նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ երիտասարդների ձեռքում գտնվող փուչիկները այրվել են, պայթյուն առաջացնելով: Նախնական պաշտոնական տվյալներով, տուժածների թիվը հասնում է 150-ի, թեեւ լրատվամիջոցներն արդեն նշում են 200 թիվը:

Ըստ մամուլում առաջ քաշվող տեսակետի, դժբախտ միջադեպը տեղի է ունեցել ծխախոտի կրակի հետեւանքով: «Հրապարակ» օրաթերթը նշում է, ըստ իրենց տեղեկությունների հաջողվել է պարզել, որ եթե «փուչիկները լիցքավորված լինեին հելիում գազով, ապա պայթյուն տեղի չէր ունենա, սակայն հելիումը թանկ արժե, այդ պատճառով էլ փուչիկները լիցքավորում են մեթան կամ բնական գազերով»:

ՀՀԿ վարկանիշն էլ՝ փուչիկների նման ուռճացված, մարդկանց ստիպողաբար հանահավաք քարշ տված, ստրուկի պես բեմից երգող անհողորդ երգիչների անիմաստ երգի նման:

© Medialab.am