Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Մանուկյանը մահացել է:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի(զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պատասխանատվության տարածքում հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա. Մանուկյանը մահացել է: