Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում. նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ռոհանին հոկտեմբերի 1-ին Երևանում ներկա կլինի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով: