ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում

Դեկտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է զորամիավորման պատասխանատվության տարածքում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների վերաբերյալ:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել անձնակազմին գալիք Ամանորի կապակցությամբ։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։