«Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն՝ ատելության քարոզչություն է». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մանկատների շրջանավարտներին բնակարնների հատկացման ծրագրին՝ նշելով, որ նախկին իշխանություններն այն ձախողել են:

Ըստ նրա՝ շատ հետաքրքիր է, որ այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է:

«Երեխային ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայասատոնւմ գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած ինչ են արել, մենք բոլորս գիտենք: Այդ թվում՝ կոնկրետ քաղաքական ուժեր: Հետաքրքիր է, որ 2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանարտ երեխաներին ապահովել բնակարաններով, և «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար՝ ձեզ հայտնի կուսակցություններից, բնակարանաշինություն է տեղի ունեցել այս նպատակով՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու, իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին:

Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզվի ինչ-որ բան, այդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա ՀՀ-ում հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն՝ ատելության քարոզչություն է իրականացնում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: