Կալանավորված Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Ավելի վաղ՝ 2023-ի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Դատախազությունը հիշեցնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել մի քանի տասնյակ անշարժ և շարժական գույքեր, իրավաբանական անձանցում մասնակցություն, ընդհանուր դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















