Ընդդիմությունը վերսկսում է Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը. հայտնի են օրերը.Factor

Ընդդիմությունը վերսկսում է հակակառավարական ցույցերը: Դաշնակության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է նոյեմբերի 9-ին և 10-ին ժ.18.00-20.30 Ազատության հրապարակում հավաքների անցկացնելու մտադրության մասին:

Քաղաքապետարանն այսօր հայտարարությամբ տեղեկացրեց, որ այն ընդունվել է ի գիտություն: Նշենք, որ նոյեմբերի 9-ը և 10-ը պատահական օրեր չեն:

Նախորդ տարի այս օրերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրվեց հայտարարություն, որով Արցախում կանգ առան 44 օր շարունակվող մարտական գործողությունները:

Ընդդիմությունն այդ փաստաթուղթը համարում է կապիտուլացիա:

Հիշեցնենք, որ իշխանափոխության պահանջով փողոցային պայքարի մասին այս ամսվա սկզբին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք նաև, որ ընդդիմությունը պատերազմից հետո նույնպես իշխանափոխության պահանջով դուրս էր եկել փողոցային պայքարի, բայց հաջողություն չունեցավ:

Ուշագրավ է՝ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում է մի քանի ամիս առաջ տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո:

Փաշինյանի ղեկավարած ուժը, այդ ընտրություննրի արդյունքներով, Հայաստանում կրկին իշխանություն ձևավորեց:

Այս մասին հայտնում է factor.am-ը: