Սուեզի ջրանցքում Ever Given բեռնարկղանավը հանել են ծանծաղուտից. Bloomberg

Փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել են Ever Given բեռնարկղանվը: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Inchcape Shipping ընկերությունը, որն զբաղվում Է ծովային փոխադրումներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առայժմ չի ճշտվում, թե որքան շուտ կվերականգնվի երթեւեկությունոը ջրային մայրուղով:

Իր հերթին The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիային, տեղեկացնում Է, որ բեռնարկղանավն առայժմ հաջողվել Է ծանծաղուտից հանել մասնակիորեն: Այժմ քարշիչները փորձում են ուղղել նավի ընթացքի ուղղությունը:

«Դա լավ նորություն Է,- ասել Է Ռաբիան:- Մենք դեռ չենք ավարտել, բայց այն շարժվել Է տեղից»:

220 հազար ջրատարողությամբ եւ 400 մետր երկարությամբ բեռնարկղանավը պատկանում Է Ճապոնիայի Shohei Kisen ընկերությանը եւ նավարկում Է պանամական դրոշի ներքո: Մարտի 23-ին նավը փակել Է Սուեզի ջրանցքի միամայրուղային հարավային մասը սաստիկ քամու եւ ավազամրրիկի պատճառով՝ փոխելով ընթացքի ուղղությունն եւ ցռուկով ու խելով դեմ առնելով հունի ափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: