Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-20։00-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Այս մասին տեղեկացնում են Թատերական գործիչների միությունից:
Վիգեն Ստեփանյանը մահացել է այսօր ուղեղի կաթվածի հետևանքով, 68 տարեկան հասակում։