Հայաստանի կողմից տիեզերք արձակված արբանյակն աշխատում է՝ անելով լուսանկարներ. Սթարմուս, օր 4

Երևանում շարունակվել է «Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում անցկացող միջոցառումների շարքը։

Սեպտեմբերի 8-ին՝ փառատոնի 4-րդ օրը, մեկնարկել է մի շարք ուսումնական հաստատություններում դասախոսությունների ամբողջ փնջով։ «Սթարմուս» փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած ականավոր գիտանականները դասախություններով են հանդես եկել  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Ռուս-հայկական համասլարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, Երևանի Հայբուսակ Համալսարանում, Շիրակացի ճեմարանում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, «Այբ» դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում։

«Սթարմուսի» շրջանակում տեղի է ունեցել նաև ասուլիս ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի և SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանի մասնակցությամբ, որի ժամանակ մանրամասներ են ներկայացրել Հայաստանի՝ տիեզերք արձակված առաջին արբանյակի՝ «ArmSat-1»-ի մասին։

«Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան, բայց չենք կարծում, որ ներկայումս կարիք կա այդ մասին բարձրաձայնելու։ Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։

Խուան Թոմաս Հերնանին էլ ընդգծել է, որ արբանյակը տիեզերք ուղարկելը դեռ առաջին քայլն էր միայն, հաջորդ քայլը լինելու է, հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ «Հայաստանում գիտությունը զարգացնելու հարցում մեծ ջանքեր են պետք և Հայաստանը ճիշտ ռազմավարություն է որդեգրել»,- նշել է գիտնականը։ Ասուլիսն մասնակցել են նաև NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետյանն ու ավիատիեզերական ինժեներ Ժան֊Ժակ Դորդեյնը։


Փառատոնի հիմանական ծրագրի շրաջանակում Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել նաև երկու կոնֆերանսներ և պանելային քննարկումներ։

Իսկ երեկոյան էլ Ազատության հրապարակում մեկնարկել է Սթարմուս գիտության ճամբարը։ Այն եզակի հնավորություն է ընձեռելու երեխաներին, պատանիներին և պարզապես գիտությամբ հետաքրքրվողներին մոտիկից ծանոթանալու գիտության տարբեր ճյուղերի վերջին նվաճումներին։ «Սթարմուս» փառատոնի շրջանակներում մեկնարկած «Գիտության ճամբարը» Ազատության հրապարակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը։

Երևանի Անգլիական այգում տեղակայված «Պլանետարումը» նույնպես սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 20:00 – 23:00, Սթարմուս գիտության ճամբարի շրջանակներում ցուցադրումները կկազմակերպի լրիվ անվճար։