Պայքար ազգային նվաստացման դեմ

Պայքար ազգային նվաստացման դեմ
Պայքար ազգային նվաստացման դեմ

«Ա՜խ, աննամուս Ռուսաստան, գետի՛նը մտնես դու, գետի՛նը:

Ա՞յս աստիճան լրբություն»:

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Ադոլֆ Հիտլերը, որպեսզի նվաստացնի ֆրանսիացիներին ու Ֆրանսիան, Կոմպենյան անտառում մնացած այն նույն գնացքում, ուր 1918թ. նոյեմբերի 11-ին կնքվեց Առաջին համաշխարհայինում գերմանացիների պարտությունն արձանագրող պայմանագիրը, 32 տարի անց՝ 1940թ. հունիսի 22-ին ստիպեց ֆրանսիացիներին կնքելու սեփական պարտության պայմանագիրը: Դեկտեմբերի 2-ին Պուտինի այցը Հայաստան եւ մանավանդ Գյումրի (Ալեքսանդրապոլ), կրկնում է Հիտլերի ստոր գոծողությունը, քանի որ դեկտեմբերի 2-ը մեզ համար նույն նվաստացման օրն է, երբ լենինյան Ռուսաստանի ջանքերով կնքվեց մեզ համար նվաստացուցիչ Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հետայսու անձամբ ինձ համար Պուտինը նույնն է, ինչ Հիտլերը, եւ ներկա Ռուսաստանը նույնն է, ինչ նացիստական Գերմանիան: Եվ ես, որպես ռուսական օկուպացված տարածքում հայտնված ռազմագերի հայ, հնար չունենալով հաղթելու նացիստական Գերմանիային (իմա՝ պուտինյան Ռուսաստանին) եւ նրա ֆյուրեր Հիտլերին (իմա՝ Պուտինին), այսուհետ մխիթարվել կարող եմ Ռուսաստանի՝ միջազգային ասպարեզում կրած նվաստացումներով ու պարտություններով, նրա ախոյանների տարած հաղթանակներով: Ես կմխիթարվեմ նաեւ այն գիտակցմամբ, որ ինչպես իմ Հայ եկեղեցն թալանած ու իմ Մայր լեզվով դպրոցները փակած ռուս ցար Նիկոլայ II-ի եւ նրա զավակների ոսկորները տասնամյակներ անց իդենտիֆիակցվում էին բազմաթիվ անալիզներով, իմ Հայրենիքը Թուրքիային նվիրաբերած ռուս առաջնորդ Լենինի դին՝ որպես անեծք մնացել է անթաղ՝ որպես Աստծո պատիժ, այնպես էլ այդ երկնային պատժի պատուհասումը չի շրջանցի նաեւ ներկա ռուսական բռնակալին, ով դեկտեմբերի 2-ին իր շնչով պղծում է իմ Հայրենիքի անեղծությունը: Դա նույնն է, ինչ Թուրքիայի նախագահն Ապրիլի 24-ին գար Հայաստան՝ բայց ոչ թե Ծիծեռնակաբերդում ծաղիկ դնելու ու խոնարհվելու, այլ սեփական ռազմաբազան այցելելու համար:

Ներկա չեկիստական Ռուսաստանը մեզ ստորացնում է, որովհետեւ չենք կարողանում վրացիների նման՝ Ռուսաստանի մազոխիստական ես-ը բավարարող Ստալին ու Բերիա նվիրել իրեն. մեր նվիրածները պնակալեզ մանրապճեղներ են ստացվում: Ներկա չեկիստական Ռուսաստանը մեզ ստորացնում է, որովհետեւ չունենք արժանապատիվ ազգային սերուցք, իսկ արժանապատվություն ունեցողները փակված են բանտերում եւ չեկիստաբար՝ հոգեբուժարաններում:

2013թ. դեկտեմբերի 2-ի պուտինյան անպատվությունից հետո իմ սեղանի գիրքը դառնալու է ռուսական սպանդից մազապուրծ Ռուբեն Դարբինյանի «Ռուսական վտանգը», եւ ես, երբեք չմոռանալու համար, ամեն օր վերհիշելու եմ ռուսական ոճրի զոհ հայ մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի նմանատիպ մտքերը.

1. Ողջ կյանքում ծեծի վարժված ավանակը երբեք մարդ չի դառնա, թեկուզ նա մի նոր տիրոջ վաճառվի, և այդ տերը նրա հետ վարվի մարդավարի: Այնպես որ, եթե մի օր Ամերիկան տեր դառնա Ռուսաստանին, իր կամքից անկախ դեռ երկար ժամանակ Լենինի մտրակը իր ձեռքում պիտի պահի:

2. Ռուսին նոր գաղափար կլլել տալու միակ ճանապարհը այն օղու մեջ խառնել խմեցնելն է:

3. Ռուսաստանը հիմարության մագնիս է և, աշխարհը խառնելով, բոլոր հիմար ազգերին իրեն է քաշում:

4. Կա Ռուսաստան, որ ականջը ամեն տեսակի հիմարությունների պահած՝ սպասում է՝ ե՞րբ մի մեծ հիմարություն կպատահի, որն սկսի դավանել:

5. Ռուսաստա՜ն… դու հիամրության էսենցիա, քեզանից հետո մարդկությունը քանի՞ դար իմաստնանա, որ քո գործած հիմարության հետքերը կորչեն:

6. Եվս մի քառասուն տարի և ապահովաբար կոմունիստներից զատ ոչ մի անասուն չի լինի Ռուսաստանում:

7. Ժամանակով Ռուսաստանին մեջ Ստալին մըն է եղեր, որն ունեցեր է 160 միլիոն ավանակ:

8. Ֆինլանդիան, ճիշտ է, փոքր է, բայց արժե նրա մայրաքաղաքի անունը միտքը պահել և այն էլ գլխի ամենաառաջավոր տեղում: Ֆինլանդիան 1939 թվին այնպես տվեց Ռուսաստանի քթին, որ քեֆս եկավ: Այսինքն՝ այն պետության քթին, որից այս րոպեիս սարսափում է ամբողջ աշխարհը: Եթե աշխարհում մի օր կովաբուծական ցուցահանդես կազմակերպվի, Ֆինլանդիան կարող է Ռուսաստանի վզից պարան կապած ցուցահանդես տանել նրան ցույց տալու համար, թե իր փոքր վիճակով ինչպե՜ս է կարողացել այսպիսի խոշոր կթու կով բուծել: Մի կով, որ իր մեծությամբ անգամ չի տեղավորվում Ֆինլանդիայի գոմում, ստիպված կթոցն առած՝ տեղում է կթում: Կարդալ ավելին