14-ամյա աղջնակի հանդեպ սեռական բռնության դեպքի մասին են պատմում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տարեց բնակիչները՝ երեխայի տատիկն ու պապիկը: Հույսով, որ Վեդիի հանրային հնչեղություն ստացած սկանդալային պատմությունից հետո իրենց թոռնուհու կյանքը դժոխքի վերածած պեդոֆիլները նույնպես պատիժ կստանան:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Դրանց բռնել են, ոչ մի բան չեն արել, իրեք ամիս կալանքի մեջ են դրել ու բաց թողել, իրանց հմար աղավարի ման են գալիս: Ու ես քննիչին ասել եմ՝ ման են գալի, ազատ», – «Ազատությանը» փոխանցեց երեխայի պապը:
Աղջնակի մայրը մահացել է, երբ ինքն ընդամենը երրրոդ դասարանում էր, երեխան մնացել է Բերդի գյուղերից մեկում ՝ հոր, պապի ու հորեղբոր խնամքին: Մորական տատն ու պապն են Newday լրատվականին ահազանգել, իրենց խոսքով, լիարժեք չքննված հանցագործության մասին: 2023-ի վերջին գործ է հարուցվել, քննվել Տավուշի քննչական վարչության Բերդի բաժնում. գյուղի երկու բնակիչներ ՝ 60-ին մոտ, մեղադրյալի կարգավիճակ են ստացել, բայց գործն այդպես էլ դատարան չի մտել, դատախազ Հակոբյանի որոշմամբ կարճվել է: Ոչ միայն երեխայի մորական տատն ու պապը հարցեր ունեն, այլև ամբողջ գյուղը:
Վարչական ղեկավարն է պատմում. – «Ոչ մենք չունենք ոչ մի, ես ինքս ոչ մի նախաքննական մարմիններից, եթե դատ է եղել՝ դատից, ինչ որ եղել է, չի եղել մեր ոչ մի ինֆորմացիա, որ ինչ եղել: Ինձ կանչել են մի անգամ սրանից մի, երևի, տարի-տարիուկես առաջ, հստակ չեմ կարա ասեմ, ինձ էլ հարցաքննել, ոնց որ գյուղացիք լսել են, նույն ձևի էլ ես եմ լսել»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















