Բրեգովիչն անմոռանալի ուրախ տոնական համերգ խոստացավ Հանրապետության հրապարակում. Հայկ Մարության

Բրեգովիչն անմոռանալի ուրախ տոնական համերգ խոստացավ Հանրապետության հրապարակում. Հայկ Մարության
Բրեգովիչն անմոռանալի ուրախ տոնական համերգ խոստացավ Հանրապետության հրապարակում. Հայկ Մարության

«Բրեգովիչն անմոռանալի ուրախ տոնական համերգ խոստացավ Հանրապետության հրապարակում»,-գրառում է կատարել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալցի հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երեւան է ժամանել այսօր առավոտյան:

Գորանի հետ ջերմ զրույցի ընթացքում բացահայտեցինք, որ երկուսս իրար կապող բավական ընդհանուր բաներ ունենք, օրինակ, որ երկուսս էլ ժամանակին մի քանի ուրախ ու բարի ֆիլմերի ստեղծմանն ենք մասնակցել՝ ամեն մեկս յուրովի:  🙂

Բրեգովիչին շնորհակալություն հայտնեցի՝ 2020 թվականը երեւանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Նա էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց այս հնարավորության համար՝ խոստանալով բոլորիս անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում:

Կրկին ուրախ տոներ եմ մաղթում, սիրելի համաքաղաքացիներ: Հաջողակ տարի բոլորիս»: