Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի-7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարական գործիչներ: Հատկանշական է նաև, որ հաղթահարցած են տեխնիկական ու ծրագրային խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից արդեն կարելի է գրել մեսրոպատառ հայերեն:
Նախաձեռնության բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում թե պետական թե մասնավոր կազմակերպություններին, անհատներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ: Հաշվի առնելով փաստը, որ հատկապես դպրոցահասակների շրջանում դեռևս գերիշխող է ոչ մեսրոպատառ հայերենը և մտահոգված լինելով նմանատիպ այլ փաստերի առկայությամբ, հայտնում ենք մեսրոպատառ հայերենի պաշտպանությանն ուղղված ցանկացած տեսակի օրենսդրական նախաձեռնության քննարկմանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին:
Հատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ այս տարիների ընթացքում մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած հսկայական աջակցության համար:
Համացանցում հայատառ գրելու հասարակական նախաձեռնություն