Ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում:

Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է:

Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույպես հստակ հայտարարի, որ բացառում է որեւէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում զինված) իր հետագա գործունեության ընթացքում:

Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը»: