Առանց որևէ նախապայմանների Ադրբեջանը վերականգնել է գազամատակարարումը. Ռուբեն Վարդանյան

Առան որևէ նախապայմանների Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը: Այդ մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Գազամատակարարումը վերականգնվել է առանց որևէ նախապայմանների, առանց մերկողմից որևէ զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեր համար: Ուզում եմ ողջունել բոլորիս դրա համար: Մեր հաղթանակն է սա», -ասել է նա:

Նա նաև ասել է, որ առաջիկա ժամերին հնարավոր է բացվի նաև Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: Արցախի պետական նախարարը նաև հորդորել է դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին միասնական հավաք անցկացնել Ստեփանակերտի հրապարակում:

«Մեր կամքը կոտրել չի ստացվելու», -ասել է նա: