Մայիսի 26-ից Արցախում կգործի էլեկտրամատակարարման նոր ժամանակացույց․ «Արցախ Էներգո» ՓԲԸ

«Արցախ Էներգո» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ջրի աննախադեպ սակավության պատճառով գործող ՀԷԿ-երի արտադրանքը թույլ չի տալիս ապահովելու էլեկտրամատակարարումը գործող ժամանակացույցով։

Ուստի, սույն թվականի մայիսի 26-ից կգործի նոր ժամանակացույց, կձևավորվեն նոր խմբեր և հովհարային անջատումները կիրականավցվեն 3 խմբով, օրական յուրաքանչյուր խումբը կանջատվի 3 անգամ՝ 2-ական ժամով։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի»։