Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. նիստին ներկա չէր Սեյրան Օհանյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մարտի 9-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, նիստին ներկա չէր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ նա վատառողջ է։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակից Սեյրան Օհանյանի լսումները չեն կարող շարունակվել, նիստը հետաձգվեց մինչև մարտի 16-ը՝ ժամը 13:00-ն: