94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը

94 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը՝ թագավոր Հարալդ V-ի քույրը։ Այս մասին հայտնում է Նորվեգիայի թագավորական տունը։

«Նորին Մեծություն թագավորը խոր վշտով ընդունեց արքայադուստր Աստրիդի մահվան լուրը։ Արքայադուստրը մահացել է այսօր՝ ուրբաթ, սեպտեմբերի 11-ին, 94 տարեկան հասակում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մահվան պատճառը և հանգամանքները չեն հաղորդվում։