Թրամփը հաղթում է Տեխասում եւ Օհայոում, Բայդենը՝ Արիզոնայում. Fox News

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է երկու կարեւորագույն «տատանվող» նահանգներում՝ Տեխասում եւ Օհայոում, կանխատեսում է Fox News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ հեռուստաալիքը Բայդենի համար հաղթանակ է կանխատեսում «տատանվող» Արիզոնայի նահանգում, ինչը նվազեցնում Է Թրամփի շանսերը:

Fox News-ի տվյալների համաձայն, Օհայոում ձայների 94 տոկոսի հաշվումից հետո Թրամփը հավաքում Է 53,4 տոկոս, Բայդենը՝ 45,2 տոկոս:

Տեխասում հաշվել են քվեաթերթիկների 79 տոկոսը, Թրամփն ստացել Է ձայների 52,2 տոկոսը, Բայդենը՝ 46,5 տոկոսը:

Թրամփը հաղթում Է Ալաբամայի (9), Արկանզասի (6), Ֆլորիդայի (29), Այդահոյի (4), Ինդիանայի (11), Կանզասի (5), Քենթուքիի (8), Լուիզիանայի (8), Միսսուրիի (10), Միսսիսիպիի (6), Հյուսիսային Դաքոտայի (3), Օհայոյի (18), Օքլահոմայի (7), Հարավային Կարոլինայի (9), Հարավային Դաքոտայի (3), Թեննեսիի (11), Յուտայի (6), Արեւմտյան Վիրջինիայի (5), Վայոմինգի (3), Նեբրասկայի (5) եւ Տեխասի (38) նահանգներում:

Վերջին տվյալների համաձայն, Թրամփի օգտին քվեարկել Է 57 մլն 766 հազար 770 մարդ (48,6 տոկոս), Բայդենի օգտին՝ 59 մլն 521 հազար 887 մարդ (49,7 տոկոս), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: