Կյանքի ստենտ ազգային ծրագրով 2019-ին կատարվել է 2.132 սրտի վիրահատություն

2019-ի ընթացքում Կյանքի ստենտ (Stent for Life) ազգային ծրագրով պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 2.132 սրտի վիրահատություն` ի համեմատ 2018-ի 1.463 վիրահատության: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: