170-ը արտակարգ դեպք, 11 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Մարտի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 428 դեպք, որից 170-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 79 հրդեհի, 3 փլուզման, 4 քարաթափման, 4 ուժեղ քամու, 8 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 112 կենցաղային կանչ. տուժել է 105 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Արձանագրվել է թունավորման 16 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 91 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 456 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 274 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: