«ՀՀ». Ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման նախադրյալներ՝ ՌԴ-ի հետ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը, «Արկմենպրեսի» փոխանցմամբ, գրում է.

««ՀՀ»-ի հետ հարցազրույցում տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշել է.

«Հայաստանի Հանրապետությունն ունի առաջարկելու շատ լուրջ բան. առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների գծով շատ մրցունակ երկիր ենք եւ հենց այսօր պարտավոր ենք համագործակցել ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ արեւմուտքի պատժամիջոցներն առաջին փուլում, առաջին քայլով հենց կաթվածահար արեցին այդ երկիրը ծրագրային ապահովման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով:

Հայաստանն ունի այդ բավականին հզոր ներուժը եւ կարող է օգնել ՌԴ-ին, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով: Մյուս կողմից՝ հայտնի է, որ ՌԴ-ն ունի պահանջարկ այդ մասով, հետեւաբար, այն բնական համագործակցության կարեւոր դաշտ է:

Երկրորդ՝ ես ավելի շատ նկատի ունեմ համատեղ ռազմարդյունաբերական համալիրի կառուցումը, որը ոչ միայն ռազմավարական դաշնակցության համար է շատ կարեւոր, այլեւ ռազմական դաշնակցության, ռազմաքաղաքական շահերի սպասարկման համար»»: