Դեռ ապրիլի սկզբին 31 շաբաթական հղի Մարիամը ծայրահեղ ծանր վիճակում` Covid-19 ախտորոշմամբ, ընդունվել էր ԲԿ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են

Լուսանկարում փոքրիկ Տիգրանն է` մայրիկի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատան ավագ գինեկոլոգ-մանկաբարձ Ինգա Ավանեսյանի հետ:

Փոքրիկը 41-ամյա Մարիամ Մանուկյանի երրորդ երեխան է: Դեռ ապրիլի սկզբին 31 շաբաթական հղի Մարիամը ծայրահեղ ծանր վիճակում` Covid-19 ախտորոշմամբ, ծանր թոքաբորբով ընդունվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Մեկ ամիս շարունակ բժիշկների համառ պայքարի արդյունքում Մարիամը դուրս է գրվել բուժկենտրոնից: Հղիության 37-րդ շաբաթում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը ծնվել է Տիգրանը:

Մայրը և որդին առողջ են և շուտով պատրաստվում են գնալ տուն:Շնորհավորում ենք Տիգրանին և բոլոր երեխաներին Մանուկների պաշտպանության օրվա առթիվ` մաղթելով անհոգ և առողջ մանկություն: