«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժածն արգելափակվել է մեքենայում

Փետրվարի 3-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կա արգելափակված տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Դ․, ծնված 1998 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. համապատասխան հետազոտություն անցնելուց հետո՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։