Եվրոպական խորհրդարանում հայ գերիների անհապաղ վերադարձի հարցերով տեղի կունենա քննարկում

Եվրոպական խորհրդարանում այսօր՝ ապրիլի 12-ին տեղի կունենա Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով քննարկում: Այդ մասին ավելի վաղ տեղեկացրել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:

Զեկուցողներն են լինելու Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=837006013565272&id=100017676420633