Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն. Մ20 հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ

Հորդանանի մայրաքաղաք Օմանում այսօր մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները գոտեմարտելու են 5 քաշային կարգում։

Իր առաջին գոտեմարտում 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը ծանրագույն հաղթանակ է տոնել և հավասար միավորների պայմաններում հաղթել ադրբեջանցի Ֆարաիմ Մուստաֆաևին։ Առաջին մրցափուլում Հովեյանը հաղթել է 7։0 հաշվով, ադրբեջանցին երկրորդ մրցափուլում հավասարեցրել է հաշիվը, բայց տեխնիկական հնարքների ավելի բարձր միավորների շնորհիվ հաղթել է հայ ըմբիշը։1/8 եզրափակիչում Հովեյանը գոտեմարտել է խորվաթ Մաթեյ Ռեբիչի հետ, հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ։87 կգ քաշային կարգում արդեն 2 հաղթանակ է տոնել Վիգեն Նազարյանը։ Մեր ըմբիշը նախ առավելության է հասել ճապոնացի Դաիսե Իշոնի նկատմամբ, ապա երկրորդ գոտեմարտում 3։1 հաշվով առավելության է հասել ղազախստանցի Նուրասիլ Ամանալիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Նազարյանը գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Անդրեասյանի հետ։