Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կմասնակցեն ջահերով երթին

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկելիք ջահերով երթին: Այդ մասին տեղեկացնում է Սերժ Սարգսյանի աջակիցներ տելեգրամյան ալիքը:

Նույն միջոցառմանը մյուս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին ավելի վաղ հայտնել էին Քոչարյանի գրասենյակից: