Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը ապրում է իր պատմության «ամենադժվար պահերից մեկը»։Նա այս մասին ասել է տեսաուղերձում, որը տեսագրվել է նոյեմբերի 21-ին։
Զելենսկին նշել է, որ իր կառավարությունը շարունակելու է աշխատել ԱՄՆ-ի և բոլոր միջազգային գործընկերների հետ, ընդգծելով, որ պատրաստ է «կառուցողական լուծումներ փնտրել» Վաշինգտոնի հետ ունեցած բանակցություններում։
ԱՄՆ նախագահի վարչակազմը մեկ օր առաջ Կիևին է փոխանցել 28 կետից բաղկացած պլանի նախագիծը։
«Ես փաստարկներ կբերեմ, կհամոզեմ, այլընտրանքներ կառաջարկեմ, բայց մենք հաստատ թշնամուն առիթ չենք տա ասելու, թե Ուկրաինան խաղաղություն չի ուզում», – նշել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Ուկրաինան կարող է կանգնել շատ դժվար ընտրության առաջ՝
կամ արժանապատվության կորուստ, կամ առանցքային գործընկեր ԱՄՆ-ին կորցնելու ռիսկ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 27-ը, «հարմար» վերջնաժամկետ է Ուկրաինայի ղեկավարության կողմից այդ պլանի վերաբերյալ որոշում կայացնելու համար։



















