Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի նկատմամբ, հորդորում ենք մնալ ապաստարաններում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր․ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրությունում։