Իրանում՝ գեներալ Սոլեյմանիին նվիրված հուշահամալիրում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ. «Ամերիկայի ձայն»

Ամերիկյան ռազմուժի կողմից դեռ 2020 թվականին չեզոքացված իրանցի հայտնի գեներալ Քասեմ Սոլեյմանիի հիշատակին նվիրված արարողության ժամանակ՝ Իրանում «ահաբեկչական գործողության» հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են՝ չորեքշաբթի հայտնել են իրանցի պաշտոնյաները։Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ըստ Իրանի պետական հեռուստատեսության, պայթյունները տեղի են ունեցել հարավարևելյան Քերման քաղաքի գերեզմանատանը, ուր հավաքվել էին հարյուրավոր իրանցիներ՝ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ:

Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Բաբակ Եկտապարաստի խոսքով, զոհվել են առնվազն 73-ը, վիրավորվել՝ 170 մարդ։ Ավելի ուշ՝ պետական հեռուստատեսությունը հայտնել է, թե զոհվերի թիվը հատել է 100-ը:

Որևիցե մեկը դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել Կարմիր մահիկի փրկարարները: Իրանական որոշ լրատվական գործակալություններ պնդում են, թե վիրավորների թիվը շատ ավելին է։

2020 թվականին Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին և Իրանին մոտեցրել էր ռազմական բախման:

Որպես Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի՝ «Քուդս» ստորաբաժանման ղեկավար Սոլեյմանին մեծ դեր ուներ տասնամյակներ շարունակվող Թոեհրանի նախաձեռնություններում՝ դուրս մղել Վաշինգտոնին տարածաշրջանից։

Հիշեցնենք, գրեթե զուգահեռաբար՝ երկուշաբթի իսրայելական ավիահարվածի հետևանքով Սիրիայում սպանվել էր Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ղեկավարը: