Քաղաքացին սպառնացել է պայթեցնել Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատները

Քաղաքացին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ «Հունվարի 25-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ոստիկանությունն այդ մասին ահազանգ է ստացել, որը, ինչպես պարզվել է, կեղծ է եղել։

Ահազանգած անձի ինքնությունը ճշտվել է, նա բերման է ենթարկվել ոստիկանական բաժին»,- տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Ներկայում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։