Պայթանյութով անօդաչուները գրոհել են Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա

Անցյալ գիշեր ռումբեր կրող մի քանի անօդաչու թռչող ապարատներ արտագրոհ են կատարել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Ինչպես հուլիսի 6-ին հայտնել Է Shafaq News նորությունների պորտալը, հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք կոչված են ապահովելու դիվանագիտաան ներկայացուցչույան անվտանգությունը, կրակ են բացել դրոնների ուղղությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Որոշ աղբյուրների տվյալներով՝ անօդաչուներին խոցել չի հաջողվել:

Այլ աղբյուրներ տեղեկացրել են դրոնների ոչնչացան մասին:

Sabereen News նորությունների պորտալը պնդում Է, որ անօդաչուներից մեկը հարված Է հասցրել ռազմական օբյեկտի Միացյալ Նահանգների դեսպանատան տարածքում: Հասցված հարվածի մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել:

Al Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուներ, ավելի վաղ տեղեկացրել Բաղդադի կենտրոի հատկապես պահպանվող «կանաչ գոտու» հրթիռակոծման փորձի մասին, որտեղ գտնվում են մի շաք կառավարական շենքեր եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, ներառյալ ԱՄՆ-ի դեսպանությունը:

Հուլիսի 5-ին հրթիռակծման Է ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանն Իրաքի արեւմուտքի Անբարի նահանգում, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը: «Հրթիռներն ընկել են ռամակայանի պարագծից ներս: Տուժածներ կամ վնաս չեն հայտնաբերվել»,- Twitter-ում հայտնել Է կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտն:

Օրերս իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը հայտարարել Է հարվածներ հասցնելու հնարավորության մասին ի պատասխան հունիսի լույս 28-ի գիշերը Սիրիայի հետ սահմանին իր դիրքերի գնդակոծումների ԱՄՆ-ի ռազմաօդայն ուժերի ինքնաթիռների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: