«Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցած սպանություններն ուղղակի սահմռկեցուցիչ են». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցած սպանություններն ուղղակի սահմռկեցուցիչ են:
Ես չգիտեմ, թե ինչ բացատրություններ կտրվեն տեղի ունեցածին, բայց որ մեր երկրում այսպես կոչված ոչ ֆորմալ արժեքային համակարգը, հարցերը փողոցի, հանցագործ մտայնությունով լուծելու փլիսոփայությունը պիտի ոչնչացվի, դրանում չեմ կասկածում:
Նոր որակի ոստիկանությունը ես պատկերացնում եմ հետևյալ կերպ. Այդ ոստիկանությունը պետք է տիրապետի օպերատիվ իրավիճակին, լինի օրինավոր, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կոշտ՝ ըստ անհրաժեշտության հարկադրանքի ուժ կիրառելու կոնկրետ դրսևորմամբ:
Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ իրենց հարցերը լուծեն արյամբ ու վրեժխնդրությամբ:
Վերացրե՛ք սանձարձակությունը Հայաստանից և կարգի հրավիրեք բոլոր նրանց, ովքեր կփորձեն հարցերը լուծել փողոցում և արյամբ… »: