Սյունիքի մարզպետը շարունակում է իր աշխատանքը, հրաժարական տալու մտադրություն չունի․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանից հայտնում են․

«Զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են տարածվում, թե իբր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարական տալու մտադրություն ունի։

Հայտնում ենք, որ մարզպետը շարունակում է իր աշխատանքը, հրաժարական տալու մտադրություն չունի, և ոչ ոք նրա փոխարեն հայտարարություններ անելու իրավունք չունի»։