Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են․

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։

«Ինձ շատ թեթևացած եմ զգում: Այժմ լիովին պատվաստված եմ և որքան հնարավոր է պաշտպանված, հատկապես երբ աճում է #COVID19-ի նոր տարբերակների թիվը, որոնց հանդեպ ևս պատվաստանյութերն արդյունավետ են։ Բոլորին խրախուսում եմ օր առաջ պատվաստվել՝ հանուն բոլորիս համար ավելի անվտանգ և առողջ ապագայի։ Միայն միասին կարող ենք հաղթահարել COVID-19-ի համավարակը», – ասել է պրն. Շարփը: