Շենգավիթ ԲԿ-ից տեղեկացնում են․
«Ծանոթացեք Դեհոն է, ով ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում։
Հայրիկը կորեացի է, մայրիկը՝ հայուհի։
Հայ-կորեական զույգն իրենց բալիկին անվանել են Դեհո, որը հայերեն թարգմանաբար նշանակում է մեծ վագր, իսկ բալիկի ծնունդը վստահել են մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանին։
Աննկարագրելի էր նրանց զգացողություններն ու շնորհակալությունը՝ պարգևած երջանկության, անվտանգության, հարմարավետության և բուժանձնակազմի հոգատարության համար։
Հաճելի է, երբ օտարերկրացիները նույնպես իրենց առողջությունն ու անվտանգությունը վստահում են մեզ՝ Շենգավիթ ԲԿ֊ին»։