Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համար

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը «Լինքս» միջազգային կազմակերպության հետ համատեղ սկսել են «Դպրոցականների քարոզարշավ 2021՝ Հարավային Կովկասն առանց ականների» ծրագիրը։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից  հայտնում են, որ այս ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Երևանի և Արցախի Հանրապետութան երեխաների համար իրականացվեցին ականային վտանգի իրազեկման դասընթացներ։

Դասընթացների ավարտին երեխաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր ականազերծողներից։