Իտալիան 4 միլիոն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած տասնյակ հազարավոր մարդկանց աջակցելու համար

Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին բախված հայ բնակչությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իտալիայի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունը։

Ըստ գերատեսչության՝ 4 միլիոն եվրոն պետք է ուղղվի՝ «բավարարելու Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների արագ աճը և աջակցելու տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք լքել են իրենց տները Հայաստան հասնելու համար»։  

«4 միլիոն եվրոն ուղղվում է Կարմիր խաչին հրատապ միջամտությունների համար՝ հօգուտ ճգնաժամից առավել տուժած բնակչության», – գրված է Իտալիայի ԱԳՆ հաղորդագրությունում։