Վանաձորում փորձել են սպանել քրեական հեղինակությունների. «Հայկական ժամանակ»

Վանաձորում փորձել են սպանել քրեական հեղինակությունների. «Հայկական ժամանակ»
Վանաձորում փորձել են սպանել քրեական հեղինակությունների. «Հայկական ժամանակ»

Նախօրեին երեկոյան Վանաձորի «Նավ» ռեստորանի բակում հնչած կրակոցներով փորձել են սպանել քրեական հեղինակությունների:

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 3 տղամարդիկ, որոնց մեջ է եղել նաեւ 41-ամյա Գևորգ Նավոյանը. նրանք մասնակցելիս են եղել վերջինիս հարազատներից մեկի հոգեհանգստին:

Նավոյանը, ըստ կայքի, Մոսկվայում հայտնի քրեական հեղինակություն է, 

Տղամարդիկ, դեպքի պահին դուրս գալուց են եղել ռեստորանից: Երբ նրանք ռեստորանից դուրս են եկել, նրանց է մոտեցել Վազ-21-07 մակնիշի ավտոմեքենա, ինքնաձիգից կրակոցներ արձակել ու անմիջապես դիմել փախուստի: Ավելի ուշ ավտոմեքենան ամբողջովին այրված վիճակում հայտնաբերվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում:

Կայքի տեղեկություններով, մարզկենտրոնում ոստիկանների կողմից իրականացվում են մեծամասշտաբ օպերատիվ գործողություններ, որոնք հիմնականում առնչվում են քրեական անցյալ ունեցող անձանց հետ:  

Ըստ կայքի, Վանաձորի քրեական հեղինակություններից մի քանիսը դիմել են փախուստի: