Snoop Dogg-ի համերգը հետաձգվեց

Հայաստանի կառավարությունը որոշել է հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը, տեղեկացնում է համերգը կազմակերպող Doping space ընկերությունը:

«Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ և իրականացրած ոճրագործությունները: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն անձանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին»,- ասված է հայտարարությունում։

Ընկերությունից նշում են, որ տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շուտով: