Նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախում հանդիպել է ԱՀ նախարար Մանե Թանդիլյանի հետ

Նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 12-ին հանդիպում ունեցավ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ:

📌Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատերազմի հետևանքով Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները՝ ևս մեկ անգամ որպես առաջնահերթություն սահմանելով համագործակցության շնորհիվ դրանց իրականացման հասցեականությունն ու արդյունավետությունն ապահովելը:

📌Ակնհայտ է, որ հետպատերազմյան սոցիալական խնդիրներն ավելի ցցուն ու խորն են, բայց և այնպես, կողմերն այս հարցում միակարծիք են՝ ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներն զգալու են պետության սոցիալական հանձնառությունն ու հոգածությունը երկու նախարարությունների համատեղ ու միասնական ջանքերով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: