Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ. Անդրանիկ Քոչարյան. «Ազատություն»

Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», – ասաց Քոչարյանը։

Պաշտպանության նախարարությունն էլ հաղորդեց, որ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նախարարությունը զոհվածների անվանացուցակն ավելի ուշ կհրապարակի։