Արզնու ձորից 64-ամյա կնոջ դի են դուրս բերել

Այսօր Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արզնու ձորում՝ քարափին, կնոջ դի է նկատվում. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին մոտ 15 մ բարձրությունից ընկել է քարափին:

Փրկարարները Զ. Դ․-ի (ծնված 1957 թ.) դին քարափից (մոտ 60 մ) իջեցրել և մոտեցրել են (մոտ 400 մ) շտապօգնության ավտոմեքենային: