Բանակցությունների գնալիս չենք վախենալու՝ ոչ ներսիններից, ոչ դրսիններից. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հարցում իշխանությունները բանակցում են այնքան, որքան ունեն լիազորություն, պատասխան կարող է պահանջել ժողովուրդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը:

Արման Աբովյանը նշեց՝ ԲՀԿ-ն կարծում է, որ Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններ հիմնաքարը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի միջազգային դե յուրե լիգիտմիացումը։

Նիկոլ Փաշինյանը զարմանացավ, թե ինչու է Աբովյանը համարում, որ Արցախի միջազգային ճանաչումը ԲՀԿ-ի դիրքորոշումն է։ «Իսկ հանրության շրջանում որևէ մեկ կա՞, որն այլ դիրքորոշում ունի, ես լավ չեմ պատկերացնում դա: Մենք միշտ խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին,  հայ ժողովրդի շրջանում մարդ կա՞, որն այլ դիրքորոշում ունի»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։