Կոնգոն հայտարարել է էբոլայի բռնկման ավարտի մասին

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է էբոլայի բռնկման ավարտի մասին, որի բռնկումից ի վեր հյուսիսային Կիվու նահանգում վարակվել էր 12 մարդու, որոնցից 6 մահացել էին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Տարածումը կանխվել է էբոլայի պատվաստանյութի միջոցով, որը ներարկվել է 1600 կոնտակտավորի և կոնտակտավորի հետ շփված անձանց:

Դեպքերը գենետիկորեն կապված են եղել 2018-2020թթ էբոլայի համաճարակի հետ, որի արդյունքում մահացել էր ավելի քան 2200 մարդ: Դա հիվանդության պատմության մեջ գրանցված երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է եղել: