Դատարանի կողմից սահմանված գրավը վճարվել է․ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է, տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի գրասենյակից։

Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։