Դատարանը որոշեց Սաշիկ Սարգսյանի որդու անձնագիրը վերադարձնել և թույլ տալ դուրս գալ Հայաստանից

Դատարանը որոշեց Սաշիկ Սարգսյանի որդու անձնագիրը վերադարձնել և թույլ տալ դուրս գալ Հայաստանից
Դատարանը որոշեց Սաշիկ Սարգսյանի որդու անձնագիրը վերադարձնել և թույլ տալ դուրս գալ Հայաստանից

Դատարանը որոշեց Սաշիկ Սարգսյանի որդու անձնագիրը վերադարձնել և թույլ տալ դուրս գալ Հայաստանից։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Ըստ աղբյուրի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում որոշվեց վերադարձնել Սերժ Սարգսյանի եղբոր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:

Նման միջնորդությամբ դատարանում հանդես եկավ վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Մեղադրող Աբգար Առաքելյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է, ինչպես նաև հիշեցրեց այն հանգամանքը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը, և նա կարող է խուսափել գործի քննությունից: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ խափանման միջոց է կիրառված գրավը: Իսկ երկրից բացակայելը կսահմանափակվի ստորագրությամբ չհեռանալու որոշմամբ: Դատավորն ասաց, որ որպես երաշխիք, որ Հայկ Սարգսյանը գործի քննությունից չի խուսափի, կհանդիսանա նախկինում վճարված գրավը, իսկ եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով»,-մշում է աղբյուրը: