Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը կալանավորվել է

Գավառի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի կալանավորելու Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: 

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Արամ Հարությունյանին, որը նախկինում Վարդենիսի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել, առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել: