«Ինչ որ պետք ա, ինչ որ օրենքով մեզ թույլատրվել է, արել ենք». Մարտի մեկի գործով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ

«Ինչ որ պետք ա, ինչ որ օրենքով մեզ թույլատրվել է,  արել ենք». Մարտի մեկի գործով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ
«Ինչ որ պետք ա, ինչ որ օրենքով մեզ թույլատրվել է, արել ենք». Մարտի մեկի գործով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ

Ստյոպա Սաֆարյանը կիսվել է մի տեսանյութով, որը հատված է Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի հարցաքննությունից («Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից)։

«Մարտի 1-ի 10 սպանություններից մեկի կատարողը կարծեք թե պարզ է: Չգիտեմ՝ սա է եղել, թե մեկ ուրիշը, Փաստահավաք խմբում հարցաքննության ժամանակ սպառնացել էր նաև քրոջս՝ Սեդա Սաֆարյանին, ում ձայնը լսում եք տեսանյութում: Իսկ Քոչարյանի աջակիցները իրենց պատեպատ էին տալիս, թե ուր են 10 սպանության մեջ մեղադրվողները: Ահա նրանցից մեկը: Դե հիմա արտահայտվեք, մեջներդ մի պահեք…»,-իր գրառման մեջ նշել է Սաֆարյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր սպանություն կատարելու կասկածանքով Մարտի 1-ի գործով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Լուսանկարում ձախից` Զաքար Հովհաննիսյանը։